Playing via Spotify Playing via YouTube
Skip to YouTube video

Loading player…

Scrobble from Spotify?

Connect your Spotify account to your Last.fm account and scrobble everything you listen to, from any Spotify app on any device or platform.

Connect to Spotify

Dismiss

A new version of Last.fm is available, to keep everything running smoothly, please reload the site.

In the Night of Peace - Lyrics

Խաղաղ գիշերով կգաս ինձ մոտ,
Քնքուշ ձեռներդ ես կհամբուրեմ։
Կցրեմ կյանքի հուշերը ցավոտ ՝
Հեքիաթային լույսեր կվառեմ։
Երկար մազերդ կարձակես ազատ,
Հիվանդ գլուխդ կդնես կրծքիս։
Կլինես քնքուշ, մոտիկ, հարազատ,
Անուշ խոսքերով կդյութես հոգիս։
Պայծառ աշխարհում կլինենք մենակ
Ցավ կյանքի մեռնող լույսերից խաղված։
Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ։
Հեքիաթ աշխարհում առհավետ կապված։

Ես քեզ սիրում եմ ՝ դու դեռ չես մեռել։
Ես ամենուրեք քեզ եմ որոնում։
Դու երազների լուսե օրրանում
Անուրջ, որ գուցե բնավ չես եղել։
Քեզ իմ կարոտի կսկիծն եմ վառել,
Երազանքներում իմ նվիրական։
Իմ քո՜ւյր, իմ դահի՜ճ, իմ սո՜ւրբ սիրեկան
Ես քեզ սիրում եմ ՝դու դեռ չես մեռե՜լ ։
Չես մեռե՜լ...

Խաղաղ գիշերով կգաս ինձ մոտ,
Քնքուշ ձեռներդ ես կհամբուրեմ։
Կցրեմ կյանքի հուշերը ցավոտ ՝
Հեքիաթային լույսեր կվառեմ։
Կցրեմ կյանքի հուշերը ցավոտ ՝
Հեքիաթային լույսեր կվառեմ։

Don't want to see ads? Subscribe now

API Calls